ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ հիբրիդ (համակցված) ձևաչափով:
Վերապատրաստման առկա փուլը կանցկացվի 2022թ. հուլիսին՝ միայն մշակութային խմբակների մանկավարժների և մշակութաբանական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:
Վերապատրաստումը հեռավար ձևաչափով կանցկացվի 2022թ. հուլիս-օգոստոս ամիսներին: Վերապատրաստումն ընթանալու է ըստ դպրոցների տեսակների և դասավանդող առարկաների առանձնացված ուսումնական խմբերով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:
Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության, հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն սույն ժամանակացույցի.
Ուսումնական խմբերի և դրանց ուսումնական պլանների մասին տեղեկատվություն՝ ս․թ․ ապրիլի 20-26;
Առկա վերապատրաստման անցկացման ժամկետի, պայմանների, մասնակցության հայտի ու դիմելու ժամկետի մասին տեղեկատվություն՝ ս․թ․ մայիսի 23-հունիսի 3;
Հեռավար վերապատրաստման անցկացման ժամկետի, պայմանների, մասնակցության հայտի, դիմելու ժամկետի մասին տեղեկատվություն՝ ս․թ․ հունիսի 27-հուլիսի 4։
Տեղեկությունները հասանելի կլինեն ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ www.escs.am:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին։
Հեռ․՝ (+374) 10 599 647 /աշխ./, (+374) 91 71 61 62, (+374) 98 240 140 (what’s app, viber)
Էլ․ փոստ՝ karen.mnatsakanyan@escs.am
Տեղեկատվությունը տարածում է Հայաստանի ԿԳ նախարարությունը: