Երեկ Աղմաշենեբելի №8 շենքի ավտոտնակում պայթած ավտոմեքենան պատկանում է Ախալքալաքի Շրջանային վարչությանը, պայթյունի պահին, ըստ Շրջանային վարչության տեղեկատվության, մեքենան վերանորոգման էր:

Երեկ, երեկոյան ժամը 20:00-ին պայթել է HUNDAI Santa Fe մակնիշի մեքենան, որը հանդիսանում է Ախալքալաքի Շրջանային վարչության տնտեսական զարգացման և գույքի կառավարման բաժնի պետ Վոլոդյա Յայլոյանի ծառայողական մեքենան: Տրանսպորտային միջոցը, Շրջանային վարչության կողմից գնվել է 2015 թ.-ին:

Պայթյունի ընթացքում մեքենայի մեջ է եղել Ասատուր Քոչոյանը, ով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Նա ստացել է առաջին կարգի այրվածքներ, նրա վիճակը կայուն է:

Ասատուր Քոչոյանը Ախալքալաքի Շրջանային վարչությունում չի աշխատում, նա քաղաքի ավտոլվացման կետերից մեկի աշխատողն է:

Ըստ Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի, մեքենան այդ մարդու մոտ վերանորոգման էր, մարտկոցը անսարք էր և վերանորոգման կարիք ուներ:

Այս միջադեպի հիման վրա տարվում է հետաքննություն:

Շուշան Շիրինյան