2017թ.-ի մայիսի 4-ից 6-ը ԵՄ-ի ընդարձակման և բարիդրացիության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Խանը գտնվում է Վրաստանում:

Այցի շրջանակներում մայիսի 5-ին կկայանան հանդիպումներ եվրահանձնակատարի և Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձր մակարդակի պաշտոնյաների հետ, ինչպես նաև խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչների հետ:

Յոհաննես Հանի այցի հիմնական նպատակներից մեկն է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի ակնկալիքների քննարկումը, և նախաձեռնության շրջանակներում համագործակցության ուղիների բարելավումը: Գագաթնաժողովը նախատեսվում է այս տարի Բրյուսելում նոյեմբերի 24-ին:

«Եվրահանձնակատարի կատարած այցի շրջանակներում նախատեսվում է նաև ֆինանսական համաձայնագրի ստորագրումը 32 միլիոն եվրո չափով («Տեխնիկական համագործակցության մեխանիզմը » Technical Cooperation Facility – TCF): Համաձայնագրի նպատակն է աջակցել Ասոցացման համաձայնագրի իրականացումը», – ասված է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: