Տրանսպորտային միջոցների որոշ կատեգորիաների համար իրական երթևեկության պայմաններում վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնելը դառնում է պարտադիր։ Ներքին գործերի նախարարության հրամանն արդեն հրապարակվել է։
Խոսքը, մասնավորապես, «CE», «DE», C1E և «D1E» ենթակատեգորիաների մեքենաների մասին է։
Փաստաթղթում նշվում է, որ վարորդական իրավունքի վկայականի ընդունելության քննությունը լինելու է երկփուլ՝ տրանսպորտային միջոցների ևս մի քանի կատեգորիաների համար։
Ինչը նշանակում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պրակտիկ թեստավորումը պարտադիր կլինի փողոցում, իրական պայմաններում։