Երևան-Թբիլիսի-Երևան. Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ շուտով հնարավոր կլինի հասնել գնացքով, որը սեպտեմբերից գործարկում է Հարավկովկասյան երկաթուղին։

Ընկերության մամուլի ծառայությունից պարզաբանում են, որ առաջին չվերթը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին։ Եվ միայն գործարկման առաջին ամսում գնացքը Երևանից կուղևորվի կենտ օրերին, իսկ Թբիլիսիից՝ զույգ օրերին։ Ճանապարհորդության ժամանակը մոտ 10,5 ժամ է:

Գնացքը կանգ կառնի Գյումրիում, Վանաձորում և Արմավիրում, որտեղ ևս, ինչպես Երևանի և Թբիլիսիի կայարաններում, հնարավոր կլինի տոմս գնել։ Ուղևորները կկարողանան այն գնել նաև առցանց։

Մեծահասակների համար տոմսի արժեքը սկսվում է 34 դոլարից մինչև 68 դոլար՝ կախված վագոնի դասից, հայտնում է «Вестник Кавказа»-ն։

Մինչև 5 տարեկան երեխաները ճանապարհորդում են անվճար։ 5-ից 10 տարեկան ճանապարհորդները տոմսը գնում են մանկական ուղեվարձի սակագնով։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ գնացքը գործարկվելու է հոկտեմբերի 2-ին։ 2024 թվականի առաջին ուղևորատար գնացքը Երևանից Բաթումի է մեկնել հունիսի 24-ին։