Վրաստանի Գուրջաանիի մունիցիպալիտետում կատաղության դեպքեր են գրանցվել։ Interpressnews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հիվանդ շներին նկատել են Չալաուբանի և Մելաանի գյուղերում, որից հետո Սննդի ազգային գործակալությունը մոտակա գյուղերից 90 շուն է տեղափոխել Գուրջաանիի անօթևան շների ապաստարան։
Անօթևան շների ապաստարանի տնօրեն Թեմուր Զավրաշվիլիի խոսքով, այս փուլում երկու գյուղից ապաստարան բերված 14 շներ սատկել են։ Նրա խոսքով՝ հիվանդությունն ի սկզբանե ախտորոշվել է շան ձագերի մոտ։
Ի դեպ, նախորդ տարիներին Կախեթիի շրջանում, որի մեջ է մտնում նաև Գուրջաանիի մունիցիպալիտետը, կատաղության մի քանի դեպք է գրանցվել։ Այս փուլում կատաղություն է հայտնաբերվել միայն Գուրջաանիի մունիցիպալիտետում։