Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հրապարակում է խորհրդատվությունների ցուցակ COVID-ով վարակված քաղաքացիների համար, ովքեր բուժվում են տանը կամ հատուկ հագեցած կովիդ-հյուրանոցներում: Նշված կետերի շարքում նշվում է բժիշկների առաջարկությունները, անձնական հիգիենայի կանոններին հետևելու անհրաժեշտությունը և ուշի-ուշով վերահսկելու ախտանիշների դրսևորումը:
«Հետևեք ձեր բժշկի խնամքի և դեղորայքի վերաբերյալ խորհուրդներին: Եթե դուք ասիմպտոմատիկ հիվանդության ընթացք ունեք և ունեք ջերմություն, հազ, փռշտոց կամ շնչառական այլ ախտանիշներ, անհապաղ կապ հաստատեք կարանտինային գոտում գտնվող բժշկական անձնակազմի հետ կամ զանգահարեք 112», – ասվում է հաղորդագրության մեջ:
Խորհուրդ է տրվում, որ վարակակիրներն առնվազն 20 վայրկյան լվանան իրենց ձեռքերը կամ մշակեն սպիրտի հիմքով հատուկ ախտահանիչ լուծույթներով: Հազալիս կամ փռշտալիս ծածկեք բերանը արմունկով, կրեք դիմակ և մի խախտեք ինքնամեկուսացումը:
Բացի այդ, Կենտրոնն ընդգծում է, որ հիվանդները, ովքեր 13 օր անցկացրել են կարանտինում, ենթակա են կովիդ հաստատությունից դուրս գրվելու: