ԵԱՀԿ-ի 27-րդ մինիստերիալի շրջանակներում կազմակերպության նախագահների հնգյակը ընդունել է հայտարարություն, որում Վրաստանին աջակցություն է հայտնում:
ԵԱՀԿ-ի նախագահների հնգյակը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ և արտահայտնում իր անսասան աջակցությունը՝ Ժնևյան միջազգային բանակցություններին:
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Մենք ընդգծում ենք մեր անհանգստությունը Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջաններում մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ:
Մենք հայտնում ենք մեր անսասան աջակցությունը Ժնևում անցկացվող միջազգային քննարկումներին, այս հակամարտության խաղաղ լուծմանը նպաստելու գործընթացին: Ժնևյան միջազգային բանակցությունները այս ուղղությամբ հիմնական միջազգային հարթակն է և ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ղեկավարել այդ ձևաչափը, Եվրամիության և ՄԱԿ-ի հետ միասին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշված հայտարարության մասին սոցցանցում տեղեկատվություն է տարածում Ավստրիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Քեթևան Ցիխելաշվիլին: «ԵԱՀԿ-ի գործող նախագահների հնգյակն իր քաղաքական հայտարարության մեջ արտահայտել է հստակ աջակցությունը Վրաստանին», – նշում է Քեթևան Ցիխելաշվիլին: