Այս տարի առաջին անգամ Ախալքալաքում ընտրողներն կքվեարկեն էլեկտրոնային եղանակով։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին և քանի որ ընտրական գործընթացը նոր է, ԿՀԸ-ի կողմից անցկացվում է իմիտացիա: Այսօր Ախալքալաքի կենտրոնական այգում ևս այն տեղի ունեցավ:

Էլեկտրոնային տեխնոլոգիա օգտագործող հիմնական ապարատը, որով ընտրողը նախ պետք է անցնի դա վավերացման ապարատն է, որը փոխարինել է տպված ընտրացուցակները։ Վավերացման սարքերը կտեղակայվեն գրանցողների աշխատասեղանների վրա՝ սեղանի համար նախատեսված ցուցակների փոխարեն: Ձայների հաշվարկի գործընթացը ևս կիրականացվի էլեկտրոնային եղանակով, հատուկ սարքի միջոցով, որը տեղադրվելու է թափանցիկ քվեատուփի վրա, և որի միջով անցնելու են արդեն նշագրված ընտրողների քվեաթերթիկները։

Ներկաները հնարավորություն ունեին տեղում անցնել այն նույն գործողությունները, որոնք ընտրության օրն են իրականացնելու, ծանոթանալ տեխնիկայի հետ, որը այս տարի նոր է:

imitacya

Ընտրական հանձնաժողովները կստանան նաև հատուկ պլանշետներ, որոնք կգրանցեն և կփոխանցեն ԿԸՀ տեղեկատվությունը՝ ինչպես ընտրողների, այնպես էլ քվեարկության արդյունքների մասին։

Հատուկ են լինելու նաև քվեաթերթիկները, հատուկ ծրարներն ու մարկերները, որոնցով ընտրողները քվեարկելու են։

Ինչպե՞ս է աշխատում էլեկտրոնային քվեարկության գործընթացը

– Ընտրատեղամաս ժամանելուց հետո հոսքի վերահսկման հանձնաժողովի անդամին ներկայացրեք Ձեր անձը հաստատող փաստաթուղթը կամ անձնագիրը և անցեք նշագրման ընթացակարգին։

– Մոտեցեք գրանցման սեղանին, որտեղ ներկա են ոչ ավելի, քան երկու ընտրող։

– Գրանցողը Ձեր նույնականացման քարտը կդնի ստուգման մեքենայի մեջ: Եթե չունեք ID Card և տեղում ներկայացրել եք Ձեր անձնագիրը, այդ դեպքում տվյալները կմուտքագրվեն ձեռքով։

– Աջ ձեռքի բթամատի կամ ցուցամատի վրա նշում կկատարվի, այնուհետև պետք է ստորագրեք ընտրողի ինքնությունը հաստատող անդորրագիրը։

– Գրանցողը Ձեզ կտրամադրի քվեաթերթիկ, որտեղ Դուք նախ պետք է գունավորեք փորձնական շրջանակը։

– Մտեք ընտրական խցիկ, մարկերով ընտրություն կատարեք և տեղադրեք այն ծրարի մեջ։

– Վերջին քայլը քվեաթերթիկը քվեների հաշվարկման մեքենայի մեջ դնելն է։

yntrutyun

Հիշեցնենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշման համաձայն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում գրանցված ընտրողների գրեթե 90%-ը կքվեարկի էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։