Այսօր՝ օգոստոսի 22-ին, Ախալցիխեից դեպի Ախալքալաք մուտքին բեռնատարը կորցնելով կառավարումը՝ կողաշրջվել է և կամրջի վրայից ընկել գետը։ Վթարի հետևանքով վարորդը թեթև վնասվածքներ է ստացել։
Բեռնատար մեքենան Վրաստանի պետհամարանիշներով է։ Տեղում աշխատել են Ախալքալաքի շտապ օգնության աշխատակիցները։ Վարորդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Շտապօգնության աշխատակիցները մշակել են վարորդի վերքերը։ Հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել, քանի որ վերքերը թեթևակի են եղել։
Վրաստանի ՆԳՆ նախարարությունից տեղեկացանք, որ ավտովթարը գրանցվել է որպես վարչական իրավախախտում։
Հիշեցնենք, որ Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին տարին սկսվել էր գրեթե նմանատիպ ավտովթարով, որի ժամանակ վարորդը տեղում մահացել էր։