Այսօր, Ախալքալաքի PITA երիտասարդական կենտրոնում Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի աշխատակիցները երիտասարդներին սովորեցնում էին ճանաչել կեղծ տեղեկատվությունը, լուսանկարներն ու տեսանյութերը:
Թրեյնինգը բաղկացած էր չորս մասից: Սկզբից երիտասարդների հետ խոսեցին սոցիալական լրատվամիջոցների մասին, այն մասին, թե ինչպես է այնտեղ ինֆորմացիան տարածվում: Խոսեցին նաև ֆոտոմանիպուլյացիայի, վիդեոմանիպուլյացիայի մասին, ինչպես նաև, թե ինչպես ճանաչել կեղծ օգտատերերին և սադրիչներին:
«Մեր նպատակն է օգնել բացահայտելու կեղծ տեղեկատվությունը որոնք տարածվում են վրացական ԶԼՄ-ներում: Դա կարող է լինել նորություններ, ինչպես նաև լուսանկար կամ տեսանյութ: Դա իհարկե ռուսական քարոզչությունն է: Մենք ցանկանում ենք, որ ընթերցողները կարողանան տարբերել կեղծ տեղեկությունը իրականից», – ասում է Լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի հետազոտող Սոֆո Գելավան:
Նախագիծը, որի հիման վրա անցկացվել է թրեյնինգը կոչվում է «Լրատվամիջոցային առասպելների լաբորատորիա»: Այդ նախագծով թրեյնինգներ արդեն իրականացվել են Ախալցխայում, Բաթումում, Քութաիսում և Ախալքալաքից հետո կանցկացվեն Կախեթում:
Շուշան Շիրինյան