Ռուբլու պաշտոնական փոխարժեքը փոքր-ինչ բարձրացել է, սակայն երեկվա գնի համեմատ տարբերությունը կազմել է 10 թեթրի։ Ախալքալաքի տարադրամի փոխանակման կետերում, 100 ռուբլին կարելի է փոխանակել 2,85 լարիով, որտեղ մարտի 15-ի համեմատ տարբերությունը կազմում է 50 թեթրի։

Վրաստանի Ազգային բանկի արտարժույթների նկատմամբ լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ այսօր 100 ռուբլին արժե 2,8513 լարի, երեկ ռուբլու փոխարժեքը կազմում էր 2,7445 լարի։ Ախալքալաքի մասնավոր տարադրամի փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը պահպանվում է պաշտոնականին մոտ, մինչդեռ առևտրային բանկերի փոխարժեքները կտրուկ տարբերվում են, և նրանք հիմնականում ռուբլի չեն ընդունում և չեն էլ վաճառում:

Արտարժույթի նկատմամբ լարիի այսօրվա փոխարժեքն է՝

1 ԱՄՆ դոլարը՝ 3.2178 լարի,

1 եվրոն՝ 3,5383 լարի,

100 ռուբլին՝ 2,8513 լարի: