Ախալքալաքում գործող մանկապարտեզների ընդունելության գրանցումները երկարաձգվել են և կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:
Գրանցումները վերաբերվում են բոլոր գործող մանկապարտեզներին:
Ինչ վերաբերվում է պահանջվող փաստաթղթերին, ապա դրանց ցանկը հետևյալն է՝
– երեխայի ծննդյան վկայական
– ծնողներից մեկի անձնագիրը
– երկու նկար 3X4 չափսի
– առողջության վկայագիր՝ նույն ինքը 100 ֆորմա
– առկայության դեպքում պատվաստված լինելու մասին ֆաստաթուղթ
Ախալքալաքի մանկապարտեզների միավորումից մեզ հայտնեցին, որ մանկապարտեզները կբացվեն սեպտեմբերի 1-ից, իսկ երեխաները կսկսեն հաճախել սեպտեմբերի 15-ից: