Վրացական գինու արտահանումը 2024 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15,9%-ով։ Ըստ Վրացստատի՝ 2023 թվականի առաջին յոթ ամսում արտահանվել է ավելի քան 51 հազար տոննա բնական խաղողի գինի` 149,8 մլն դոլարի, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 60 հազար տոննա՝ 173,7 մլն դոլարի, հայտնում է bizzone.info-ն։

Այս տարի հաշվետու ժամանակահատվածում վրացական գինու ամենամեծ ծավալն արտահանվել է Ռուսաստան։ Բնական խաղողի գինիների արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 81%:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին վրացական գինու արտահանողական ամենամեծ շուկաներն այսպիսի տեսք ունի.

  • Ռուսաստան՝ 44,6 հազար տոննա 121,4 մլն դոլար,
  • Լեհաստան՝ 3,6 հազար տոննա 9 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 2,4 հազար տոննա 6,8 մլն դոլար արժողությամբ,
  • Ղազախստան՝ 1,9 հազար տոննա 6,2 միլիոն դոլար,
  • Չինաստան՝ 1,3 հազար տոննա 4,8 մլն դոլար արժողությամբ,
  • Բելառուս՝ 1,5 հազար տոննա 4,2 միլիոն դոլար,
  • ԱՄՆ՝ 710 տոննա 4,2 մլն դոլար արժողությամբ,
  • Գերմանիա՝ 799 տոննա 3,5 մլն դոլար արժողությամբ,
  • Լատվիա՝ 606 տոննա 2,3 մլն դոլար,
  • Լիտվա՝ 375 տոննա 1,3 մլն դոլար արժողությամբ: