Ապրիլի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 232 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 117 մարդ, մահացել է 1 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 653 692, այստեղից ապաքինվել է 1 634 591 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 794:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 385 փորձարկում, այդ թվում 20 058-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 733-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.14% է, վերջին 14 օրվանը՝ 1.32%, վերջին 7 օրվանը՝ 1.2%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 874 821 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 751 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: