Գիորգի Թվաուրին կղեկավարի Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հանդիպել է նոր ղեկավարին և նրան հաջողություն մաղթել ստանձնած աշխատանքում։
Գիորգի Թվաուրին 2012-2019 թվականներին զբաղեցրել է Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի ղեկավարի պաշտոնը։ Տարբեր ժամանակներում եղել է նաև Վրաստանի ՆԳՆ գլխավոր տեսչության պետի տեղակալ, Վրաստանի քրեակատարողական հիմնարկների, պրոբացիայի և իրավական աջակցության նախարարության պրոբացիայի ազգային գործակալության տնօրեն, Վրաստանի քրեակատարողական հիմնարկների, պրոբացիայի և իրավական աջակցության նախարարության գլխավոր տեսչության պետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնանկ է արել Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի ղեկավար Մամուկա Ջանգուլաշվիլիին։