«Հանրային առողջապահության մասին» օրենքի փոփոխությունների գործողությունը, որով կառավարությանը իրավունք է տրվում սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու, կարող է երկարացվի եւս վեց ամսով:
Առողջապահության և սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովը նախատեսում է նախաձեռնել համապատասխան փոփոխություններ: Այս մասին ճեպազրույցում հայտնել է հանձնաժողովի ղեկավար Դիմիտրի Խունդաձեն:
Մինչև հուլիսի 15-ը, համավարակի ընթացքում կառավարությանը ժամանակավորապես սահմանափակումներ մտցնելու իրավունք ընձեռող և կառավարական գերատեսչությունների գործունեությունը առանց խորհրդարանի համաձայնության կարգավորելու վերաբերյալ շտկումները, կառավարությունն ընդունել էր մայիսի 22-ին, երբ լրանում էր կորոնավիրուսի շարունակական վտանգի պատճառով արտակարգ դրության ժամկետը: Հուլիսին օրենսդիր մարմինը փոփոխություններն երկարաձգեց մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:
Գործող օրենքի համաձայն՝ անհրաժեշտությունից և իրավիճակից ելնելով, կառավարությունն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, արգելել զանգվածային սոցիալական միջոցառումների անցկացումը և այլն:
Միևնույն ժամանակ, կառավարության կողմից գործարկված սահմանափակումները պետք է համապատասխանեն Վրաստանի Սահմանադրությանը և բխեն օրենքից կամ նորմատիվ ակտից: Դրանք կարող են ներդրվել միայն այն դեպքում, եթե դրանք անհրաժեշտ են հասարակության համար և խտրական բնույթ չեն կրում:
Սահմանափակումները պարտադիր պետք է լինեն համամասնական, իսկ դրանց բերած օգուտները գերազանցեն վնասները, և դրանք չպետք է խախտեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Իշխանություններն իրավունք ունեն նաև մարդկանց տեղափոխել կարանտին կամ մեկուսացման: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, ով ուղարկվում է մեկուսացման կամ կարանտին, իրավունք կունենա փաստաբան ունենալու, ինչպես նաև տեղյակ պահել հարազատներին և գործատուին իր գտնվելու վայրի մասին, իմանալ իրեն կարանտին ուղարկելու պատճառները:
«Օրենքի գործողության ժամկետի երկարացումը ուղիղ չի նշանակում, որ սահմանափակումները կշարունակվեն և դրանք անպայման կխստացվեն: Օրենքի երկարացումը կառավարությանը հնարավորություն է տալիս արդյունավետորեն կառավարել այս ճգնաժամը», – ասել է Խունդաձեն ճեպազրույցի ժամանակ:
Պատգամավորը հիշեցրել է, որ Վրաստանը, ինչպես և ամբողջ աշխարհը, դեռ ստիպված են ապրել համավարակի ռեժիմով: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ շուտով երկրում պատվաստում կսկսվի, և սահմանափակումների կիրառում այլևս չի պահանջվի:
«Հուսով ենք, որ հետագայում ստիպված չենք լինի երկարացնել այս օրենքի գործողության ժամկետը, քանի որ վեց ամիսը դա ողջամիտ ժամանակահատված է, որի ընթացքում պատվաստանյութն արդեն հասանելի կդառնա Վրաստանում: Միևնույն ժամանակ, մենք կետային սահմանափակումների միջոցով կկարողանանք նվազագույնի հասցնել վարակման դեպքերը և կասեցնել վիրուսի տարածման աճող բացասական միտումը:
Ես ընդգծում եմ, որ պետությունն աջակցում է ժողովրդին և անում է հնարավոր ամեն բան այս ծանր իրավիճակում` առողջության և կյանքի հետ կապված ռիսկերի հետ միասին տնտեսական ռիսկերը նվազեցնելու նպատակով, որոնք առաջացել են համավարակի հետևանքով, որպեսզի երկիրը հնարավորինս շուտ վերադառնա զարգացման բնականոն ռիթմին», – հայտարարել է Խունդաձեն: