ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը պարգևատրել է հաջողակ ուսուցիչներին: Ախալքալաքի շրջանից երկու ուսուցչուհի արժանացել է լավագույնի կոչմանը՝ Սիլվա Բերուջանյանը և Ցիսանա Շերգիլաշվիլին:

Հաղթողները թվային տեխնիկա են նվեր ստացել, աջակցող «Մոնոգրաֆ» ընկերության կողմից: Իսկ «Ուսուցիչների ճանաչման տարածաշրջանային մրցույթի» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հուլիսի 16-ին,

Մրցույթի հաղթողները Թբիլիսիի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի ուսուցիչներն են:

Սամցխե-Ջավախքից ընդհանուր պարգևատրվել է վեց ուսուցիչ, այդ թվում երկուսը՝ Ախալքալաքի շրջանից։

Սիլվա Բերուջանյան դասավանդում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղի թիվ 1 հանրային դպրոցում: Նա ճանաչվել է տարրական մակարդակի հայոց լեզվի ընթերցանության (մայրենի լեզու և գրականություն) լավագույն ուսուցչուհի:

Ցիսանա Շերգիլաշվիլին դասավանդում է Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում: Նա տարրական մակարդակի ընթերցանության (մայրենի լեզու և գրականություն) լավագույն սկսնակ ուսուցչուհին է ճանաչվել:

Նինո Ղուրմաշվիլի՝ Ախալցիխեյիի թիվ 1 հանրային դպրոցի տարրական մակարդակի ընթերցանության (մայրենի լեզու և գրականություն) լավագույն ուսուցչուհին է:

Լիանա Կենճոշվիլի՝ Ախալցիխեի թիվ 1 հանրային դպրոցի տարրական մակարդակի մաթեմատիկայի լավագույն ուսուցչուհին է:

Սուսաննա Մանասյան՝ Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոցի, հայերենի տարրական մակարդակի մաթեմատիկայի լավագույն ուսուցչուհին է:

Էլզա Ռաիսյան՝ Ախալցիխեի մունիցիպալիտետի Ճվինթի գյուղի դպրոցի տարրական մակարդակի ընթերցանության (մայրենի լեզու և գրականություն) լավագույն սկսնակ ուսուցչուհին է:

«Ուսուցիչների ճանաչման մրցանակը USAID-ի համար Վրաստանի կրթական համակարգը ամրապնդելու համար է: Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ մենք աջակցում ենք աշակերտների վրա կենտրոնացած բարեփոխումների իրականացմանը: Մենք ուզում ենք երիտասարդներին մոտիվացնել, որպեսզի նրանք իրենց կարիերան կրթության հետ կապեն», – այս մասին ասվում է USAID/Georgia-ի տարածած հայտարարության մեջ: