Օգոստոսի 12-ին շահագործման է հանձնվել արևելքն ու արևմուտքն իրար կապող ամենաերկար Ռիկոթի թունելը։ Երեկվանից երթևեկությունն ընթանում է նոր թունելով։
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Արևելք-Արևմուտք մայրուղու Ռիկոթի լեռնանցքի հատվածում՝ պատմական Ռիկոթ թունելին զուգահեռ, ավարտվել է 1800 մետր երկարությամբ նոր թունելի շինարարությունը։ 1800 մ երկարությամբ նոր թունելը ամենաերկարն է Ռիկոթի լեռնանցքով անցնող ճանապարհի գործող և կառուցվող թունելներից:
Գերատեսչության տվյալներով՝ այս պահին ավտոմոբիլային տրանսպորտն արդեն օգտագործում է Ռիկոթիի նոր արագընթաց մայրուղու 36 կմ, որը ներառում է 77 կամուրջ և 43 թունել։ Ընդհանուր առմամբ Ռիկոթի լեռնանցքով կառուցվում է 52 կմ 4 գոտի արագընթաց մայրուղի, 51 թունել և 97 կամուրջ։ Նոր ճանապարհի շինարարությունը հաշվի է առնում ճանապարհային անվտանգության բոլոր ժամանակակից չափանիշները, այդ թվում՝ լուսավորության համակարգը։