Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում կնշվի Երիտասարդության միջազգային օրը։ Տոնը կազմակերպում է Ախալքալաքի երիտասարդական խորհուրդը։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Այսօր, Ախալքալաքի, «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում, կնշվի Երիտասարդության միջազգային օրը։ Ծրագիրը կմեկնարկի ժամը 15:00-ին և կտևի մինչև 18:00-ն: Միջոցառումները կազմակերպում է Ախալքալաքի Երիտասարդական խորհուրդը։

Միջոցառումների ծրագիրը հետևյալն է.

1. Խաղ «Ինչ, Որտեղ, Երբ»
2. Սպորտային մրցումներ
3. Թատերական ներկայացումներ «Line up»-ից
4. «DJ Rubo» – դիսկոտեկ

Ցանկացողները կարող են մասնակցել։