Ներքին գործերի նախարարությունը հարապարկել է կանանց նկատմամբ բռնության դեպքերի վիճակագրությունը՝ ըստ շրջանների։ Վիճակագրության սանդղակում առաջին հորիզոնականը մայրաքաղաք Թբիլիսին է զբաղեցնում, իսկ բռնության ձևերի մեջ՝ հոգեբանական բռնությունը։

2024 թվականի առաջին եռամսյակում՝ երկրում ընդհանուր բռնության դեպքերի թիվը կազմել է 206։

Այսպիսով՝

  • Սամցխե-Ջավախքում բռնության դեպքերի թիվը կազմել է 3, բոլորն էլ հոգեբանական բնույթի դեպքեր են եղել։
  • Աջարիայում բռնության է ենթարկվել ընդհանուր 74 անձ, որից 18-ը՝ ֆիզիկական, 26-ը՝ հոգեբանական և ևս մեկ անձ՝ սեռական բռնության։
  • Գուրիայում բռնության է ենթարկվել ընդհանուր 2 անձ, որից 1-ը՝ ֆիզիկական, իսկ մյուսը հոգեբանական բռնության է ենթարկվել։
  • Թբիլիսիում բռնության ենթարկվածների թիվը ողջ երկրի մաս,տաբով ամենաշատն է՝ 199։ Այդ թվից 20-ը ենթարկվել է ֆիզիկական, 103-ը՝ հոգեբանական, 7-ը՝ սեռական բռնության և 3-ը՝ պարտադրանքի։
  • Իմերեթիում բռնության դեպքերի թիվը կազմում է 41։ 41-ից ֆիզիկական բռնության է ենթարկվել 11 անձ, իսկ 19-ը՝ հոգեբանական ճնշման։
  • Կախեթիում բռնության դեպքերի թիվը երեք ամսում կազմել է 23, որից 2-ը ֆիզիկական բռնություն է եղել, 14-ը՝ հոգեբանական և 3-ը՝ պարտադրանք։
  • Ըստ վիճակագրության՝ Մցխեթա-Մթիանեթիում գրանցվել է բռնության 3 դեպք, բոլորը հոգեբանական բնույթի։
  • 7 բռնության դեպք գրանցվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, որից 1-ը՝ ֆիզիկական և 6-ը՝ հոգեբանական բնույթի։
  • Քվեմո-Քարթլիում բռնության դեպքերի թիվը կազմել է 21, որից 19-ը՝ հոգեբանական, 1-ը՝ տնտեսական և 1 արհամարանքի դեպք։
  • Շիդա-Քարթլիում գրանցվել է հոգեբանական բռնության 3 դեպք։

Բռնության 206 դեպքերի զոհերը կանայք են։

Բռնացող տղամարդկանց ընդհանուր թիվը կազմում է 196, իսկ կանանց թիվը՝ 11։

Հիմնականում 13 տարեկան և փոքր տարիքային սահմանում մեկ զոհ է գրանցվել, 14-17 տարեկանների խմբում՝ 10, 18-24 տարեկաների խմբում՝ 37, 25-44 տարեկանների շրջանում՝ 119, 45-60 տարեկանների խմբում՝ 30 զոհ։ Իսկ 61-ից բարձր տարիքային խմբում գրանցվել է բռնության 9 դեպք։