Ախալքալաքի շրջանին պատկանող գրեյդերը երկու տարի է չի աշխատում: Երկրորդ տարին է գումար է հատկացվում գրեյդերի փչացած շարժիչը նորոգելու կամ նորով փոխարինելու համար, սակայն մինչև հիմա չի ստացվում:

Գրեթե 5 տարի առաջ Ախալքալաքի շրջանը 90 000 լարի արժողությամբ, չինական արտադրության գրեյդեր-տրակտոր ձեռք բերեց: Գրեյդերն աշխատեց երեք տարի:

Թե ինչո՞ւ և ի՞նչ պատճառով անցած տարի Շրջանային բյուջեից հատկացված գումարով չկարողացան աշխատեցնել գրեյդերը, ոչ-ոք հստակ չպատասխանեց:

«Ես չգիտեմ ինչու անցած տարի չգնեցին նոր շարժիչ, երևի այս տարի կգնեն: Այժմ տրակտորը փչացած կանգնած է Մերենիա գյուղում: Քանի որ չինական արտադրության է տրակտորը, պահեստամասերը դժվար է ճարել, դրա համար անընդհատ ձգձգվում է»,- ասաց Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքի, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը:

Անցած տարի շրջանային բյուջեից 23 000 լարի էր հատկացվել գրեյդերի նոր շարժիչի ձեռքբերման համար: Այս տարի ևս բյուջեից գումար է հատկացվել գրեյդերի վերանորոգման համար:

jnews-ը հարցումով դիմեց Շրջանային վարչությանը, թե ի՞նչ պատճառով չի վերանորոգվել գրեյդերը, քանի՞ միավոր տեխնիկա կա Շրջանի հաշվեկշռի վրա, ո՞ր թվականի արտադրության են, տեխնիկական ի՞նչ վիճակում են գտնվում: Այս և այլ հարցերին Ախալքալաքի Վարչույթան փոխնախագահ Շալվա Բալախաձեն պատասխանել է.

Ախալքալաքի շրջանի բալանսի վրա են գտնվում շուրջ 32 միավոր տեխնիկա, որից 9 մարդատար ավտոմեքենաներ են:

cucak
Աղունիկ Այվազյան