Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 1 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 280:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 74 նոր դեպք։
Ադիգեն` 5,
Ախալցիխե` 31,
Բորժոմի` 34,
Ախալքալաք` 1,
Ասպինձա` 1 և
Նինոծմինդայում` 2:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 595 անձ:
Ախալցիխեում՝ 758,
Բորժոմիում՝ 266,
Ադիգենում՝ 303,
Ասպինձայում՝ 111,
Ախալքալաքում՝ 130,
Նինոծմինդայում՝ 27:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 253 մարդ, որից 60-ը՝ Ախալցիխեում, 193-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 28 մարդ, մահ չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 791, մահվան դեպքերը 18։
Այս պահի դրությամբ սպասվում է 129 թեստի պատասխան։