Ախալքալաքի օրվան նվիրված տոնակատարության անցկացման տենդեր-մրցույթը, երեք այլ տոների հետ միասին, արդեն կայացել է: Տոնակատարությունը տեղի կունենա 2017 թ.-ի սեպտեմբերին:

Ախալքալաքի շրջանը 4 միջոցառումների կազմակերպման համար 11 862 լարի գումարի չափով տենդեր-մրցույթ է հայտարարել: Տենդեր-մրցույթին մասնակցել է ընդամենը մեկ ընկերություն՝ ՍՊԸ «Սամասվալի-1»-ը, որն էլ հաղթել է այն 11 577 լարիով:

Այս գումարի մեջ մտնում է «Ջիվանոբա», «Ախալքալաքի օր» տոների ծախսերը, ինչպես նաև Սուլդա գյուղում աշուղ Թիֆիլի պատվին և Վարևան գյուղի հերոսներին նվիրված միջոցառման ծախսերը:

Այս միջոցառումները պլանավորված են տարբեր ժամանակ, օրինակ. «Ջիվանոբա» տոնը տեղի կունենա օգոստոսի 27-ին, իսկ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է նշել Ախալքալաքի տոնը, սակայն ճշգրիտ ամսաթիվը մրցութային փաստաթղթերում չի նշված:

Տեղական իշխանությունները քաղաքի տոնը նախատեսում են անցկացնել Ախալքալաքի բերդում:

«Ախալքալաքի օրվա» ծախսերից մրցութային փաստաթղթերում նշվում է, որ անհրաժեշտ է պատրաստել 100 հրավիրատոմս, 10մх1մ-ի չափով 3 պաստառ, գնել 3 հրավառություն, ինչպես նաև կազմակերպել ճաշկերույթ 177 հյուրերի համար:

Ախալքալաքի շրջանում «Ախալքալաքի օրը» առաջին անգամ որոշվեց անցկացնել 2016 թվականին: Այդ նպատակով նույնիսկ տեղական բյուջեից հատկացվել էր 10 000 լարի: Տեղական ոչ կառավարական կազմակերպությունները հավաքվեցին, ստեղծեցին նախաձեռնող խումբ և պլանավորեցին իրենց կողմից նախատեսված միջոցառումներն, որոնք հնարավոր է անցկացնել քաղաքի օրվա տոնին: Կազմակերպությունները նույնիսկ առաջարկեցին տեղական իշխանություններին տոնը բարձր մակարդակով կազմակերպելու համար փնտրել դոնորներ: Բայց այդ ժամանակ տոնը տեղի չունեցավ և տոնի համար հատկացված գումարը վերադարձվեց բյուջե, որպես՝ չծախսված:

Այս տարի Շրջանային վարչությունը քաղաքի օրվա տոնակատարության համար նախատեսել էր 12 000 լարի, բայց քանի որ անցյալ տարվա 10 000 լարին չէր ծախսվել, ուստի Շրջանային ժողովի պատգամավորները չէին համաձայնվում տրամադրել ավելի շատ: Նրանք ուզում էին ընդհանրապես հեռացնել այս կետը, բայց քննարկումների ժամանակ որոշվում է այս տոնը մնացածների հետ մտցնել մեկ ծախսերի մեջ:

Մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը այն ժամանակ պարզաբանեց, որ զբաղված էին ընտրություններով, իսկ հետո արդեն սկսվեցին ցրտերը:

«Ավելի լավ է անցկացնել այնպես, ինչպես պլանավորել ենք, այսքան տարիներ չենք արել մեկ տարի ևս եկեք հետաձգենք, ինչ անենք», – ասաց Վալերի Ստելմաշովը երբ բացատրում էր, թե ինչու անցյալ տարի տոնը չկայացավ:

Այս տարի «Ախալքալաքի օրը» առաջին անգամ է նշվելու, ինչպես կանցնի այս տոնը կտեսնենք սեպտեմբերին:

Շուշան Շիրինյան