Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հուլիսի 25-27-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում մինչև հուլիսի 28-ը սպասվում են կարճատև անձրևներ։ Թբիլիսիում հուլիսի 25-ի կեսօրից մինչև հուլիսի 28-ը սպասվում են անձրևներ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ի ցերեկը կլինի +31, +33, իսկ հուլիսի 26-27-ը +26, +28 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մինչև հուլիսի 25-ի առավոտ կդիտվի անձրև, կեսօրից հետո եղանակը կպարզի: Հուլիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ի ցերեկը կլինի +28, +30 աստիճան, իսկ ամսի 26-ին և 27-ին օդի ջերմասիտճանը կնվազի։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։