Վրաստանի խորհրդարանում բացվել է նոր խմբակցություն «Վրացական երազանք-Կանաչներ», որի անդամ է դարձել ախալքալաքցի պատգամավոր Սամվել Մանուկյանը, ընտրված «Վրացական երազանք»-ի կազմում համամասնական ընտրակարգով:
Մեծամասնության շրջանակներում ստեղծվել է ևս մեկ խմբակցություն «Վրացական երազանք-Կանաչներ»:
Խմբակցությունը գլխավորում է Գիորգի Գաչեչիլաձեն: Խմբակցություն մեջ արդեն մտել են մեծամասնության պատգամավորներ. Զազա Գաբունիան, Իրակլի Աբուսերիձեն, Դմիտրի Մխեիձեն և Սամվել Մանուկյանը:
Խորհրդարանի բյուրոն երեկ որոշում է կայացրել նոր խմբակցություն ստեղծելու մասին: