Վրաստան-Ռուսաստան սահմանի ուղղությամբ, կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ են կիրառվել:
Ըստ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմայրուղու դեպարտամենտի կայք-էջի հաղորդման, ձյան և մերկասառույցի պատճառով, տրանսպորտային միջոցների երթևեկությունը վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ՝ դեպի «Կազբեգի-Վերին Լարս» անցակետ սահմանափակ է:
Կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար սահմանափակումները գործում են Գուդաուրի-Կոբի հատվածի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղում: Մնացած տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել առանց կանգառի և միայն ավալանշ թունելների միջոցով:
Այս ռեժիմի պահպանումը վերահսկվում է պարեկային ոստիկանության կողմից: