Ըստ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի՝ մայիսի վերջին հնարավոր է մեղմվի տեղաշարժի սահմանափակումը:
Ինչպես Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Թամար Գաբունիան՝ երկրում այժմ համաճարակային իրավիճակը բավականին բարդ է:
«Այսօր, համաճարակաբանական տեսանկյունից, մենք հնարավորություն չունենք մտածելու տեղաշարժման սահմանափակումները մեղմելու մասին: Մենք հասկանում ենք, որ դրանք դժվարություններ են իրենցից նեկայացնում, և այս հարցի շուրջ քննարկումներ են տարվում: Հենց որ համաճարակային իրավիճակը մեզ թույլ տա դա անել, կարծում եմ՝ մայիսի վերջերի, երբ ակնկալվում է հիվանդության պիկի անկում: Հուսով եմ, որ կգա պահ և մենք կվերանայենք այս որոշումը», – հայտարարել է Գաբունիան: