Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հուլիսի 23-25-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ մինչև հուլիսի 26-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է փոփոխական անձրևային եղանակ։
Թբիլիսիում հուլիսի 23-24-ը կդիտվի առանց տեղումների, իսկ հուլիսի 25-ին կդիտվի ամպամած և անձրևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ին ցերեկը կլինի +33, +35, հուլիսի 25-ին՝ +27, +29 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հուլիսի 23-ին և 25-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, հուլիսի 24-ին կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան։