Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում նոյեմբերի 19-21-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Նոյեմբերի 19-ին Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան հատվածում) վատ եղանակ է սպասվում, իսկ նոյեմբերի 20-ից սպասվում է արևոտ և տաք եղանակ։
Թբիլիսիում նոյեմբերի 19-ին սպասվում է անձրև, իսկ 20-21-ը՝ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +15, +17 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նոյեմբերի 19-ին տեղ-տեղ ձյուն կտեղա։ Նոյեմբերի 20-21-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +4, +9 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) նոյեմբերի 19-ին տեղ-տեղ սպասվում է անձրև, իսկ նոյեմբերի 20-21-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +9, +14 աստիճան։