Վրաստանում այսօր` հուլիսի 17-ին, ժամը 06։09-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լենինովկա գյուղում՝ Դեդոփլիսծղարո քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,8 մագնիտուդ։