Ինչպիսին է եղել բերքն ու բերքատվությունը Սամցխե-Ջավախքում վերջին 3 տարիներին: Որ շրջաններն են առաջատար, այսպես կոչված, երկրորդ հացի՝ կարտոֆիլի արտադրության մեջ։
Երկրում կարտոֆիլի արտադրողականությամբ առաջին տեղը 2023 թվականին, ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության, զբաղեցնում է Սամցխե-Ջավախքը, հիմնականում՝ ձմեռային (դիմացկուն) կարտոֆիլի սորտերով: Երկրորդ տեղը Վրաստանում Քվեմո Քարթլին է զբաղեցնում, այստեղ մշակվում են ամառային սորտերը:
Այս տարի՝ 2024 թվականին, եղանակը դեռ բարենպաստ է կարտոֆիլի բերքահավաքի համար: Գյուղատնտեսների դիտարկումներով,այս տարի կարտոֆիլի լավ բերք է սպասվում։
Կարտոֆիլի ինչպիսի բերք է սպասվում այս տարի Ախալքալաքում
Ողջ Վրաստանում, ըստ «Սաքստատի», 2023 թվականին աճեցվել է 197300 տոննա կարտոֆիլ, բերքատվությունը կազմել է 12,2 տոննա/հա։
Ամենաշատ կարտոֆիլն աճեցվել է Սամցխե-Ջավախքում՝ 129,100 տոննա, երկրորդ տեղում է Քվեմո Քարթլին՝ 38,800 տոննա կարտոֆիլով։
2016-2023 թվականներին Սամցխե-Ջավախքում լավագույն բերքը ստացվել է 2016 թվականին՝ 160 500 տոննա, ամենացածր բերքը եղել է 2017 թվականին՝ 103 400 տոննա։ Ամենաբարձր բերքատվությունը դիտվում է 2021 թվականին՝ 16,7 տոննա/հա, իսկ ամենացածրը՝ 2017 թվականին՝ 9,6 տոննա/հա։
Քվեմո Քարթլիում նույն ժամանակահատվածում կարտոֆիլի ամենից առատ բերքը գրանցվել է 2018 թվականին՝ 47900 տոննա, ամենից քիչ կարտոֆիլը ստացվել է 2022 թվականին՝ 35 100 տոննա։ Շրջանում ամենաբարձր բերքատվությունը 2016-ից 2023 թվականներին գրանցվել է 2020 թվականին՝ 13,8 տոննա/հա, ամենացածր բերքատվությունը՝ 2017 թվականին, այն կազմել է 9,3 տոննա/հա։