Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մինչև հոկտեմբերի 3-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։

Գործակալության տվյալներով՝ օդի ջերմաստիճանը հարթավայրային տարածքներում կլինի +27, +32 աստիճան, Սև ծովի ափամերձ շրջաններում` +25, +30 աստիճան, լեռնային շրջաններում` +24, +29 աստիճան, իսկ լեռներում՝ +20, +25 աստիճանի սահմաններում։

Այս շաբաթ Թբիլիսիում կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +28, +30 աստիճան: