Միջնակարգ կրթության բարեփոխումների նոր փուլը նախատեսում է օգնություն բարձրլեռնային դպրոցներին և ավագ ուսուչի կարգավիճակի ներդրում: Վրաստանի Կրթության և Գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան մտադիր է առավելագույն աջակցություն ցուցաբերել դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին, որոնք գտնվում են երկրի բարձրլեռնային տարածաշրջաններում:
Բարձրլեռնային շրջանների դպրոցների ուսուցիչները բազմիցս դիմել են նախարարին բարելավել իրենց պայմանները, և ավելացնել 10-րդ դասարան (շատ բարձրլեռնային դպրոցներում կրթությունը տևում է միայն մինչև 9-րդ դասարան, որը ավարտելուց հետո, երեխաները և նրանց ծնողները ստիպված են շարունակել իրենց ուսումը դուրս գալով հայրենի գյուղից և գնալով այլ տեղ), հակառակ դեպքում գյուղերը դատարկվում են:
«Մեր գլխավոր խնդիրը համարվում է այն, որ Վրաստանում գյուղերի դպրոցները լինեն ամենաուժեղները: Ընտանիքները այդ պատճառով չպետք է մեկնեն, այլ ընդհակառակը մենք պետք է վերադարձնենք նույնիսկ նրանց, ովքեր արդեն մեկնել են: Մենք կաջակցենք նաև ուսուցիչներին: Կավելացնենք ենթակառուցվածքներ, գրադարան և կինոթատրոն: Ուզում եմ ասել, որ մենք ամեն կերպ կաջակցենք փոքր դպրոցներին», – լրագրողներին հայտարարել է Ջեջելավան ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը նաև նշել է, որ երկու օր անց Վրաստանի կառավարության նախատեսված նիստի ժամանակ կվերանայվի ավագ ուսուցչի կարգավիճակի ներդրման հարցը: Ջեջելավան հույս է հայտնել, որ այդ կարգավիճակը կկարողանան ստանալ հազարավոր մարդիկ, որը և կօգնի նրանց աշխատավարձի բարձրացմանը:
«Մանկավարժական հմտությունների քննությունը վերադարձել է … ավելացվել է ակտիվությունը, որի օգնությամբ հնարավոր կլինի ստանալ առավելագույնը հինգ կրեդիտ: Ընդհանուր առմամբ, ես ուզում եմ ասել, որ սխեման չի պարզեցվել, բայց դարձել է ավելի բազմազան և գրավիչ ուսուցիչների համար: Մենք ակնկալում ենք, որ այս տարի հազարավոր ուսուցիչներ կդառնան ավագ ուսուցիչներ», – նշել է Ջեջելավան:
Ուսուցչի մասնագիտական աճի սխեման այսօր բաժանում է դպրոցների ուսուցիչներին չորս կատեգորիաների մեջ. առաջին են մանկավարժներ-պրակտիկոսները, երկրորդը` ավագ ուսուցիչները, երրորդը` առաջատար ուսուցիչները, իսկ չորրորդը` ուսուցիչ-մենտորները:
Համաձայն նոր սխեմայի, որը կառաջարկի Ջեջելավան Վրաստանի կառավարությանը, ավագ ուսուցչի կարգավիճակ կկարողանան ստանալ բոլոր նրանք, ովքեր կհավաքեն բավարար քանակությամբ կրեդիտներ և կառանձնանան ակտիվությամբ տարբեր ուղղություններով (դա կարող է նաև լինել ճիշտ հաղորդակցվել երեխաների հետ, գիտելիքի փոխանցման հմտություններ և այլն):