Հունիսի սկզբին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը» կամ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը կազմակերպություններին կանգնեցնում է բարդ ընտրության առջև՝ գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ» արտաքին շահերը հետապնդող կազմակերպությունների ռեգիստրում՝ անտեսելով սկզբունքները, կամ չեղարկել տասնամյակների աշխատանքը և լուծարել կազմակերպությունը: PITA UNAG ծրագրի շրջանակներում գործող Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի ընտրությունը կատարվել է վերջինիս վրա։
Եթե նայել Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի պատմությանը, ապա կարող եք տեսնել բազմաթիվ ակտիվություններ, որոնք երիտասարդներն իրականացնում են Նինոծմինդայում: Օրինակ՝ մակուլատուրա հավաքելը, աղբ հավաքելը, մանկապարտեզների կարիքների լոբբինգը, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու ակցիաները և շատ ավելին։ Սակայն շուտով կազմակերպությունը կդադարի գործել, իսկ արտադպրոցական կրթությունն անհասանելի կդառնա Նինոծմինդայի երեխաների համար։
«UNA Georgia-ն ունի 15 կենտրոն ամբողջ երկրում: Վերջերս նրանք եկել էին ԱՄՆ-ից մոնիթորինգի համար: Մենք շնորհակալական նամակ ենք ստացել, միայն մեր կենտրոնը և Բաթումիի կենտրոնը: Այստեղ բացի լեզվի ուսուցումից, տարբեր ինտեգրացիոն նախագծեր են իրականացվում: Մենք վերապատրաստում ենք դասընթացավարների, երեխաներն իրենք են դառնում դասընթացավարներ, իրենք են նախագծեր գրում, պրակտիկա անցնում Վրաստանով մեկ»,- ասում է Կենտրոնի հիմնադիր Նարինե Գինոսյանը։
Ընտրությունը, որի առջև կանգնել է կազմակերպությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո, դժվար էր կատարել, բայց, այնուամենայնիվ, այն կատարվեց։
«Լուծարում։ Այսինքն՝ կենտրոնը կփակվի։ Պատճառն այն է, որ ՏԻՄ ներկայացուցիչների հետ հարաբերությունները վաղուց վատացել են, և դա շարունակվում է մինչ օրս։ Ուստի ես կընտրեմ լուծարումը, այլ ոչ թե գրանցումը։ Ինչ վերաբերում է գույքին, մենք կարող ենք գույքը նվիրաբերել մեկ այլ հասարակական կազմակերպության՝ ներառյալ տարածքը։ Ավելի լավ է նվիրել ուրիշներին, քան բռնագրավվի ու մնա իրենց։ Ավելի լավ է ինչ-որ ՀԿ-ի տանք»,- ասում է Նարինե Գինոսյանը։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է «օտար ուժերի շահերը հետապնդող» կազմակերպությունների ռեգիստրի ստեղծում, որտեղ պետք է գրանցվեն բոլոր այն կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորում են ստանում (ավելի քան 20%) օտարերկրյա հիմնադրամներից կամ կազմակերպություններից։ Հակառակ դեպքում կազմակերպությունը կտուգանվի և կգրանցվի իր կամքին հակառակ։ Այս ռեգիստրում ընդգրկված կազմակերպություններից կպահանջվի ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ: Օրենքը նաև իրավունք է տալիս պետական մարմիններին ստուգումներ անցկացնել կազմակերպություններում, եթե կա «կասկած», որ կազմակերպությունը ստանում է արտասահմանյան ֆինանսավորում։