Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այսօր ժամանել է Վրաստան։
Թբիլիսիի օդանավակայանում վայրէջքից հետո նա X-ում գրառում է կատարել՝ նշելով, որ Վրաստանում է՝ ընդգծելու ԱՄՆ անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև ժողովրդին ու իրենց ազատ կամարտահայտությանը։
«ԱՄՆ-ը լուրջ մտահոգություններ ունի Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների շուրջ, որոնք վտանգում են Վրաստանի եվրաատլանտյան ապագան», – գրել է Զեյան։