Մեքենայի ապակիների մգեցման կանոններում փոփոխություններ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ առանց գերատեսչության թույլտվության հնարավոր կլինի առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը հասցնել մինչև 60 տոկոսի։ Փոփոխությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ հուլիսի 3-ից։
Նշենք, որ միչև հիմա՝ առանց թույլտվության առջևի կողային ապակիները հնարավոր էր մգացնել միայն մինչև 40 տոկոս։
Փոփոխությունը չի ազդել վարորդի հետևում նստած ուղևորների կողային ապակիների վրա։ Նրանց դեպքում կշարունակի գործել 75 տոկոս մգության սահմանափակումը: