Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին Նինոծմինդայում հանդիպել է տեղական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին Նինոծմինդայի PMMG (Համաքաղաքացիական շարժում – Բազմազգ Վրաստան) կազմակերպության կազմակերպչական աջակցությամբ հանդիպել է Ախալքալաքի և Նինոծմինդայի 10 հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ։
Շերազ Գասրին խոսել է Ախալցիխեում տեղի ունեցած հանդիպումների մասին և հետաքրքրվել շրջանում տիրող իրավիճակով, սոցիալական խնդիրներով, ինչպես նաև հետաքրքրվել, թե ինչպես են մունիցիպալիտետներում պատրաստվում ընտրություններին։ Հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունը և խոսել այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են պասիվությունը ընտրություններից առաջ, էլեկտրոնային ընտրությունները, Ռուսաստանից տնտեսական կախվածության վնասակարությունը։ Խոսվել է նաև ընտրություններին տղամարդկանց մասնակցության վրա սեզոնային աշխատանքի հետևանքների մասին։ Քննարկվել են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են լեզվի չիմացությունը, գենդերային հարցերը և այլն։
Անցյալ տարի 2023 թվականի սեպտեմբերին Շերազ Գասրին նմանատիպ այց էր կատարել Ախալքալաք, որտեղ հանդիպել էր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ավելի նեղ շրջանակի հետ։