
Վրաստանում ձմեռային և ամառային արձակուրդների հետ միասին կմտցվեն նաև գարնանային արձակուրդներ՝ մարտի 8-ից մինչև 15-ը:
Վրաստանի Կրթության և Գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրամանով Վրաստանի դպրոցներում ձմեռային և ամառային արձակուրդներին կավելացվեն նաև գարնանային արձակուրդներ: Որոնք կսկսվեն մարտի 8-ին և կշարունակվեն մինչև 15-ը:
Ըստ Ջեջելավայի դա դրական ազդեցություն կունենա երեխաների վրա:
«Մենք մի պահ մոռացել ենք, որ եթե երեխաները առողջ չլինեն, ֆիզիկան և քիմիան նրանց չեն օգնի … Մարտին, մեր աշակերտներն ու նրանց ծնողները պետք հնարավորություն ունենան հանգստանալ ձմեռային հանգստավայրերում կամ ցանկացած այլ հանգստավայրերում: Հանգստանալ և ըստ էության, ուշադրություն դարձնել իրենց առողջությանը», – ասել է Ջեջելավան Թբիլիսիում վաստակավոր ուսուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Այս նախաձեռնությունը, ըստ նախարարի, բացասաբար չի ազդի աշակերտների առաջադիմության վրա: Ձմեռային արձակուրդները Վրաստանում կտևեն դեկտեմբերի 30-ից հունվարի 15-ը, իսկ ամառայինը` հունիսի 15-ից մինչ սեպտեմբերի 15-ը: