Մշակույթնորություններ 24 Հունիսի, 2024 • Կիրակի օրը Ջավախքում կնշեն «Ջիվանական օրը»

Կիրակի օրը՝ հունիսի 30-ին Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում հեթական անգամ նշելու են աշուղ Ջիվանուն նվիրված «Ջիվանական օր» ամենամյա տոնակատարությունը։

«Ջիվանական օր» միջոցառման ծրագրում նախատեսված է այցելություն ՋԱՀ-ի կողմից հիմնադրված Աշուղ Ջիվանու տուն-թանգարան և համերգային ծրագիր։

Միջոցառումն իրականացվում է Ախալքալաքի քաղաքապետարանի, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հետ համատեղ:

Նշենք, որ ավանդաբար Ջիվանական օր տոնակատարկությունը նշվում է հուլիսի նախավերջին շաբաթ կամ կիրակի օրը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝