Այսօր՝ հունիսի 21-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի է ունեցել «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի տեղական մակարդակի կազմակերպչական երկրորդ աշխատանքային հանդիպումը։ Քննարկվել է «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթին ներկայացված թվով 19-ը նախագծերը։
Ինչպես տեղեկացնում է Ախալքալաքի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջը, հանդիպմանը մասնակցել են արդեն կազմավորված հանձնաժողովի անդամները` ՏԻՄ ներկայացուցիչներ՝ սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի հանձանաժողովներիի նախագահներ Սեդա Մելքումյանը և Սողոմոն Ասլանյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Կրթա-մշակութային ծառայության ղեկավար Օլիկո Մելիքիձեն, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը:
Ըստ սակրեբուլոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջի՝ հաջորդ աշխատանքային հանդիպումը տեղի կունենա մի քանի օրից, որի ընթացքում «Ուսուցչի ազգային մրցանակ»-ին մասնակցության հայտ ներկայացրած մասանկիցները հանդես կգան շնորհանդեսներով։
Ընդգծենք, որ այս տարի առաջին անգամ, մինչև ազգային մակարդակ հասնելը, Ախալքալաքում կկազմակերպվի մրցույթ՝ տեղական մակարդակով, որին մասնակցելու հնարավորություն ունեն մունիցիպալիտետի հանրային դպրոցների ուսուցիչները՝ ինչպես անհատապես, այնպես էլ խմբով:
Կարդացեք նաև՝
Տեղական մակարդակով մրցույթի անցկացման համար Կրթական ռեսուրս կենտրոնը մշակել է հետևյալ չափորոշիչներ, ըստ որոնց կանցկացվի «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի մասնակիցների ընտրությունը։
Պարտադիր պահանջներ՝
Իրականացվելիք ակտիվություն/ ակտիվություններ․
պետք է մասնակցի «Ամենաստեղծագործական ուսումնական նախագիծ» մրցույթին, որում պետք է արտացոլվի՝