Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մեկ շնչի հաշվով ընկույզի սպառման ցուցանիշով։ Այս մասին ասվում է Galt & Taggart խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ։
Վրացիները տարեկան միջին հաշվով օգտագործում են 1,04 կգ ընկույզ, ինչը ութ անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ Հետազոտության հեղինակները դա բացատրում են վրացական խոհանոցի առանձնահատկություններով։ Ընկույզը նրա շատ ճաշատեսակների բաղադրիչ է:
2023 թվականի դրությամբ Վրաստանն ապահովում էր ներքին պահանջարկի 56,6%-ը։ Երկիր ընկույզի հիմնական ներմուծողներն են Ուկրաինան, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Չինաստանը։
«Ներմուծումը չի խանգարում տեղական արտադրությանը, քանի որ վրացական ընկույզը վաճառվում է ամբողջությամբ տեղական մակարդակով», – նշվում է ուսումնասիրության մեջ։
Վերջին տարիներին վրացական ընկույզի գները զգալիորեն աճել են։ Պատճառները համավարակից հետո պահանջարկի ավելացումն ու արտադրության կրճատումն է։ Վրաստանում ֆերմերները մեծապես տուժել են 2016-2017թթ.-ին:
Իրավիճակի վրա դրական ազդեցություն է ունեցել «Տնկի՛ր ապագան» կառավարական ծրագիրը։ Ըստ այդմ՝ 2015 թվականից ֆերմերները տնկիների ձեռքբերման համար դրամաշնորհներ են ստացել։ Առաջնահերթությունը տրվել է «Չենդլեր» բարձր բերքատու սորտին։ Պատշաճ խնամքի դեպքում ութերորդ տարում մեկ հեկտարից կարող է արտադրվել մինչև 10 տոննա ընկույզ:
2023 թվականին պետական ծրագրով «Չենդլեր»-ի տնկիների ցանքը փաստացի դադարեցվել էր։
Galt & Taggart-ում ակնկալում են, որ մինչև 2030 թվականը Վրաստանում ընկույզի արտադրությունը կաճի մինչև 5,6 միլիոն կիլոգրամ: Առանցքային գործոններն են ֆերմերների շրջանում խնամքի մասին գիտելիքների ավելացումը և արտադրության աճին զուգահեռ պահպանման պատշաճ պայմանների ապահովումը:
Եթե խոսենք համաշխարհային միտումների մասին, ապա ընկույզի արտադրությունն անշեղորեն աճում է։ 2022 թվականին այն հասել է 1,157 միլիոն կգ-ի։ Այստեղ ամենամեծ մասնաբաժինը ԱՄՆ-ինն ու և Չինաստանինն է՝ 79,1%։
Ընկույզի ամենամեծ ներկրողներն են Գերմանիան (13.7%), ԱՄԷ-ը (8.7%), Թուրքիան (7.5%), Իտալիան (5.5%) և Մեքսիկան (5.0%)։