Jnews-ը վերլուծել է լարիի փոխարժեքն արտարժույթի նկատմամբ։ Իրավիճակը հետևյալն է.

Եթե մարտի 12-ին՝ նախավերջին առքուվաճառքի ընթացքում, լարին ամրապնդել էր իր դիրքերը բոլոր արտարժույթների նկատմամբ, ապա վերջին առքուվաճառքի ընթացքում՝ մարտի 14-ի երեկոյան, այս միտումը փոխվել է։ Այսօր, ըստ պաշտոնական փոխարժեքի, Վրաստանում որոշ արժույթներ արդեն թանկացել են, իսկ որոշները՝ էժանացել։

Որոշ արտարժույթների նկատմամբ փոխարժեքը հետևյալն է՝

1 ԱՄՆ դոլարը՝ 3.2322 լարի է,
1 եվրոն՝ 3,5431 լարի,
100 ռուբլին՝ 2,7445 լարի:

Հատկանշական է, որ մարտի 12-ի համեմատ արտարժույթի գնի տարբերությունը հիմնականում չնչին է, չի հասնում 10 թեթրիի, սակայն երեք արտարժույթների նկատմամբ այն զգալի է։ Այդ արտարժույթներն են՝ ռուսական ռուբլին, ղրղզական սոմը և տաջկական սոմոնին։ Հարկ է նշել նաև, որ ամենամեծ տարբերությունը ռուսական ռուբլու նկատմամբ է։ Այսպիսով, եթե նախավերջին առքուվաճառքի ընթացքում պաշտոնական փոխարժեքը կազմում էր 100 ռուբլու դիմաց 2,4885 լարի, ապա այսօր նույն 100 ռուբլին արժե 2,7445 լարի։ Այսինքն՝ Վրաստանում ռուբլին թանկացել է 0,25 լարիով: 100 ղրղզական սոմն էժանացել է 0,21 լարիով, իսկ 10 տաջիկական սոմոնը՝ 0,19 լարիով։ Մյուս արժույթների դեպքում տարբերությունը փոքր է՝ տատանվում է 0,0008 լարիից մինչև 0,08 լարին։

Տվյալները՝ Վրաստանի Ազգային բանկից:

Առևտրային բանկերում և տարադրամի փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը շարունակում է էապես տարբերվել պաշտոնականից։ Այսպիսով, Ախալքալաքում այսօր (13:30-ի դրությամբ) մասնավոր տարադրամի փոխանակման կետերում կարող եք 1000 ռուբլին փոխանակել 28 լարիով, իսկ բանկերում, հիմնականում, 100 ռուբլին արժե մինչև 2 լարի, բայց բանկերը հիմնականում ռուբլի չեն վերցնում։