Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 2 859 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 54 852 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 39 773 պացիենտ:
Հիվանդանոցներում է գտնվում 4 670 մարդ, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 2 599:
Երկրում կորոնավարակից մահացածների թիվը կազմում է 441 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում բացահայտվել էր կորոնավարակի 2 401 նոր դեպք, ապաքինվել՝ 2 289 պացիենտ: