Վրաստանի վիճակագրական ծառայության վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1943,4 լարի։ Այս գումարը ներառում է եկամտահարկը, այսինքն՝ ըստ այս տվյալների՝ Վրաստանում միջին աշխատող քաղաքացին ստանում է մոտ 1555 լարի։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին աշխատավարձն աճել է 226.8 լարիով, սակայն նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 101 լարիով։
Վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն՝ մեծ ճեղքվածք կա տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև։ Տղամարդկանց համար միջին անվանական աշխատավարձը 2343.2 լարի է, իսկ կանանցը՝ 1540.0 լարի։
Ամենաբարձր միջին աշխատավարձը ավելի քան 4 հազար լարի է, ֆինանսական և ապահովագրական գործունեության, ինչպես նաև տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում։