Վրաստանն ընդգրկվել է այն երկրների խմբում, որտեղ օդի աղտոտվածությունը 3-5 անգամ գերազանցում է նորմայից, ըստ IQAir վարկանիշի։

Օդի որակը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներին միայն յոթ երկրներում: Ամենամաքուր օդը Մավրիկիոսում, Գրենադայում, Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Էստոնիայում և Ֆինլանդիայում է:

Ամենակեղտոտ օդով երեք երկրներն են՝ Բանգլադեշը, Պակիստանը և Հնդկաստանը։ Այստեղ աղտոտվածության մակարդակը նորման գերազանցում է ավելի քան 10 անգամ։

Վրաստանը 134 երկրների մեջ 62-րդ տեղում է։