Նաիր Մելիքյանի թիմն անարդար է համարում Եկատերինբուրգում հունիսի 8-ին անցկացված մերկ բռունցքների մենամարտի միջազգային մրցաշարում մրցավարների որոշումը, որի համաձայն` հաղթանակը շնորհվել է Մելիքյանի մրցակցին։ Թիմը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը։

2024 թվականի հունիսի 8-ին տեղի է ունեցել միջազգային MMA մրցաշար՝ RCC Hard 8, որում ախալքալաքցի Նաիր Մելիքյանը կռվել է դաղստանցի Ամիր Ահմեդովի հետ։

Մրցավարների առանձին որոշմամբ հաղթանակը Ահմեդովին է շնորհվել, սակայն երկրպագուները և Նաիր Մելիքյանի մարզիչը կարծում են, որ հաղթանակը տալ Ախմեդովին՝ դա անարդար որոշում է:

«Ողջ Ռուսաստանը, MMA բոլոր աստղերը տեսան և արձագանքեցին մրցավարների որոշումը՝ այն անվանելով անարդար։ Տրիբունաներից սուլում էին»,- մեկնաբանեց Նաիր Մելիքյանի մարզիչ Արմեն Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ Նաիրի թիմը պատրաստվում է բողոքարկել մրցավարների որոշումը։

Նշենք, որ, ինչպես լսվում է մենամարտի տեսաեթերում, արդյունքները հայտարարությունից հետո, մեկնաբանները նույնպես զարմացած էին մրցավարների որոշումից։

Ն. Մելիքյանի մրցակից Ամիր Ահմեդովը համարվում է Ռուսաստանի ուժեղագույններից մեկը՝ MMA 8։0 վարկանիշով: