Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեն լրացրել է «Օգնություն գյուղին» ծրագրով գյուղերին հատկացված միջոցները, որպեսզի ընտրված առաջնահերթություններն ավարտին հասցվեն։ 30 գյուղ ՕԳԾ-ի իրենց միջոցներին, ընդհանուր չափով, ստացել է 253 832 լարի հավելավճար:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, այս տարի գյուղերին կարող են ավելացնել ՕԳԾ-ի գումարի մինչև 200 տոկոսը, որպեսզի աշխատանքներն ավարտվեն։ Յուրաքանչյուր գյուղի համար հավելյալ գումարն ընտրվել է անհատապես՝ ելնելով ընտրված աշխատանքից: Հավելավճարի չափը որոշվել է այնպես, որ կամ աշխատանքը վերջնականապես ավարտվի, կամ ավարտվի ավելի մեծ նախագծի կոնկրետ բաղադրիչ:
Միջոցներ չեն ավելացվել, հիմնականում, այն գյուղերին, որոնք ընտրել են լուսավորություն, ծիսական տների համար գույք կամ մարզասրահի մարզագույք գնելը։
Գյուղերի բնակիչներն այս տարի ընտրել են 71 առաջնահերթ աշխատանքներ, ինչպես և նախորդ տարի, գյուղերի մեծ մասն ընտրել է փողոցային լուսավորության անցկացումը:
Ներկայացնում ենք գյուղերը և ավելացված գումարները.
Գյուղ / ՕԳԾ-ով գումար / ավելացված գումար ձևաչափով
Ղադոլար / 16.000 լարի / 1288.84 լարի
Ալաստան / 16 000 / 1469
Կոկիո / 16 000 / 2981
Վարեւան / 16 000 / 6830
Կորխ / 16.000 / 2507
Մաջադիա / 16000 / 2587
Բարալեթ / 16 000 / 9254
Էխտիլա / 16 000 / 31253
Փոքր Սամսար /12 000 / 1550
Օլավերդ / 16.000 / 2108
Տրկնա / 10 000 / 974
Զակ / 12 000 / 15199.42
Կարտիկամ / 20.000 / 10018
Խուլգումո / 16 000 / 9610
Պտենա / 12000 / 4332
Դիլիսկա / 20 000 / 22868
Խորենիա / 16 000 / 3368
Բեժանո / 16 000 / 25206
Ագանա / 16 000 / 1451 թ
Մոդեգամ / 10 000 / 5319
Սիրկվա / 10 000 / 8403
Դադեշ / 16.000 / 12345.23
Միյասնիկյան / 10 000 / 4761.20
Խավեթ / 12 000 / 21540
Դավնիա / 10.000 / 14075.73
Վաչիան / 20.000 / 3205
Չամդուրա / 16.000 / 7780
Խանդո / 20 000 / 9353
Մարտունի, Խոսպիո / 24 000 / 3054
Ախալքալաքի մունիցիպալիտետի համար ՕԳԾ-ով նախատեսված գումարը մի քանի տարի է չի փոխվում և կազմում է 922 000 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենախոշոր գումարը` 20 000 լարի, ինչպես նաև կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի: Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի։