Ախալքալաքի մունիցիպալիտետը, տարվա ընթացքում․ մունիցիպալիտետում, տարբեր աշխատանքների համար, հատուկ տեխնիկա վարձակալելու մրցույթ է հայտարարել։ Տեխնիկայի վարձակալության համար հատկացվել է 100 000 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետն, անհրաժեշտության դեպքում, մունիցիպալիտետում աշխատանքներ կատարելու համար հատուկ տեխնիկա վարձակալելու, մրցույթ է հայտարարել։ Հատուկ տեխնիկան կշահագործվի շինարարության, ջրանցքների մաքրման, բնական աղետների հետևանքների մաքրման, աղբահանության ժամանակ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, վերը նշված դեպքերի համար պետք է նախապես ունենալ հատուկ տեխնիկա, որպեսզի ժամանակ չկորցնել և անմիջապես սկսել աշխատանքները։
Արա Մովսիսյանի խոսքով, այս աշխատանքները կարող են ներառել նաեւ գյուղերի աղբահանությունը, եթե գյուղերի լիազորները դիմում գրեն։
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 13 -ն է 2024 թվականի:
Գնմանը մասնակցել ցանկացողները (ինչպես սեփական, այնպես էլ վարձակալված սարքավորումներով) պետք է ներկայացնեն գները։ Եթե այս սարքավորումը մասնավոր սեփականություն է, ապա անհրաժեշտ է տրամադրել սարքավորումների գրանցման վկայականի (տեխնիկական անձնագրերի) պատճենները, իսկ վարձակալության դեպքում՝ ինչպես վարձակալության պայմանագրերի, այնպես էլ գրանցման վկայականի պատճենները՝ նշելով մյուս կողմի հեռախոսահամարները: