Ախալքալաքի մունիցիպալիտետի 2022 թվականի բյուջեում կատարած փոփոխությունների համաձայն՝ այս տարի քաղաքի կենտրոնական զբոսայգում կտեղադրվի նոր խաղահրապարակ, իսկ հինը՝ կբարեկարգվի։
Ենթակառուցվածքների, տարածքի դասավորության, ճարտարապետության և շինարարության վերաբերյալ 2022 թվականի մայիսի 19-ի նամակի համաձայն, 2022 թվականի տեղական բյուջեում Միկոյան փողոցի նրբանցքի ասֆալտապատման աշխատանքների համար հատկացված գումարը կուղղվի «Խաս Բախչա» զբոսայգում մանկական նոր խաղահրապարակի ձեռքբերմանն ու եղածների վերանորոգմանը։ Ընդհանուր գումարը կազմում է 20 000 լարի։
Բանն այն է, որ Միկոյանի նրբանցքում անհրաժեշտ է նախ ջրատարն ու կոյուղու համակարգը փոխել, հետո նոր ասֆալտապատել:
Ընդգծենք, որ Ախալքալաքի տեղական բյուջեից ևս 7000 լարի հատկացվել է կենտրոնական զբոսայգու շատրվանի լուսավորության համար:
Վերոնշյալ աշխատանքների համար դեռևս մրցույթ չի հայտարարվել։